Հոկտեմբերի 15-ին Նեապոլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի ներկայացուցիչների հետ: Մեր երկրի ընտրանին B խմբում է և կմրցի առաջատարի, արդեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրն ապահոված Իտալիայի թիմի հետ:
Գրավախաղերի կազմակերպիչները հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս տանտերերի հավաքականին:
Իտալիայի թիմի հաղթանակի համար սահմանվել է 1,3 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 5 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակն ունի 11 գործակիցը:
Վաղը Իտալիա-Հայաստան մրցամարտը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
