Ոստիկանները գիշեր-ցերեկ ապահովում են Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը

g_image

Արդեն երկու օր է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բնակարանի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության պարեկային ծառայության ոստիկանները: Վերջիններս ուղեկցում են պատգամավորին նաև նրա տեղաշարժման ժամանակ:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բանն այն է, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանը հոկտեմբերի 10-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես:

Այդ հայտարարությունը պատգամավորին հիմք էր տվել մտավախություն ունենալու, որ Ասրյանն ու իր համախոհները, իր նկատմամբ ատելությամբ լցված, կարող են փորձել հաշվեհարդար տեսնել իր հետ:

Tags: