Սաֆար Աբիևը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է ԵԱՀԿ “բացասական դերակատարման մասին”

2Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր՝ հոկտեմբերի 14-ին,  հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեպսան Ռիչարդ Մորնինգսթարի հետ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:  Պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության համաձայն՝ քննակվել են երկկողմ հարցեր:

Աբիևը նշել է, որ Կոնգրեսի Ազատության ակտի 907-րդ հոդվածի շտկումները կասեցնող դերակատարում ունեն և ներկայում “թիրախի տակ են պահում Ադրբեջանը”:  Այնուհետև Աբիևը դեպանի հետ զրուցել է ընտրությունների և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի “կողմնակալ դերի” մասին: Նա նաև ոչ օբյեկտիվ է գնահատել ԱՄՆ Պետդեպի` ընտրություններին տրված գնահատականը և այս առիթով իր մտահոգությունն է հայտնել:

Աբիևը դեսպանի հետ զրույցի ժամանակ անդրադրձել է նաև Հայաստանի 2008թ. նախագահական ընտրություններին՝ զուգահեռներ տանելով Ադրբեջանի հոկտեմբերի 9-ի ընտրությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ԵԱՀԿ գնահատականների միջև: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Մորնինգսթարը նշել է 907-րդ հոդվածի վերանայման անհրաժշետության մասին: Ինչ վերաբերում է ընտրություններին, Մորնինգսթարը, ըստ հաղորդագրության, ասել է, որ ընտրություններն անցյալում են և հաղթողը Իլհամ Ալիևն է: