Յասեր Արաֆաթի մահվան իսկական պատճառը պարզել են

dictatorrocker-yasser-arafat-62812004-ի նոյեմբերի 11-ին մահացած Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի մահից գրեթե  10 տարի անց  շվեյցարացի գիտնականները հրապարակել են   քաղաքական գործչի դիահերձման արդյունքները: Արաֆաթի մահվան մանրամասների հետաքննությունն  սկսվել էր դեռևս անցած տարի, երբ “Ալ Ջազիրա” հեռուստաընկերությունը հայտնեց, որ նրա անձնական իրերի, մեզի , արյան ու քրտինքի մեջ ռադիոակտիվ նյութի հետքեր են հայտնաբերվել: Իսկույն իսլամական աշխարհում սկանդալ բորբոքվեց: Ամենահավանականը ԶԼՄ-ները դիտարկում էին պոլոնիում-210-ի առկայությունը:

Բոլորովին վերջերս շվեյցարացի գիտնականները հաստատեցին այդ ենթադրությունը: Հրապարակված տվյալների համաձայն, Արաֆաթի օրգանիզմում ռադիոակտիվ նյութի պարունակությունը մոտ է բարձր համարվելուն: Թե ինչպես տվյալ տեղեկությունը կազդի Մերձավոր Արևելքի քաղաքական իրադրության վրա,  դժվար է առայժմ ենթադրել:

Յասեր Արաֆաթը մահացավ 2004-ին, Փարիզի մոտ գտնվող հոսպիտալում: Ավելի վաղ Պաղեստինի ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են Իսրայելին իրենց առաջնորդի մահվան մեջ, սակայն Իսրայելի իշխանություններն այդ մեղադրանքները հերքել են: Յասեր Արաֆաթի մարմինն արտաշիրմել են 2012-ին` հետազոտելու նպատակով:

 

Tags: