Կարիբյան ավազանի 14 երկիր հայտարարել է, որ Ֆրանսիայի, Նիդեռլանդների ու Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը պետք է իր նախորդների անօրինական գործողությունների համար պատասխան տա: Մասնավորապես, Կարիբյան պետությունների ներկայացուցիչները կարծում են, որ հիշյալ պետությունները պետք է բազմամիլիոնանոց փոխհատուցում վճարեն իրենց քաղաքացիներին ստրուկների վերածելու համար: Նրանց կարծիքով, ստրկությունն է իրենց տարածաշրջանը մատնել անհաղթահարելի աղքատության:
Պահանջներ են ներկայացրել Կարիբյան համագործակցության 12 երկրներ (նախկին բրիտանական գաղութներ), որոնց ձեռնարկը որոշել են պաշտպանել Հաիթին (նախկինում ֆրանսիական գաղութ) և Սուրինամը (Նիդեռլանդների նախկին գաղութ): Նրանց հետաքրքրությունները պաշտպանելու է «Leigh Day» իրավաբանական ընկերությունը, որը ավելի վաղ կարողացել է անցած դարի 50-ականներին բրիտանական կառավարության գաղութացման զոհ քենիացիների համար փոխհատուցման հասնել:
Tags: Կարիբյան համագործակցություն