Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Իտալիա

հհs5hv5bjmPgpINPDRaZw1y1Nj8kԱյսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնեց Իտալիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 15-ին տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Ինչպես Նեապոլից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում:

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Tags: , ,