Իտալիայի ֆուտբոլի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին ապաքինել է վնասվածքը, և բժիշկը նրան թույլատրել է մասնակցել հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք խաղին: Հարձակվողը մարզվել է Իտալիայի հավաքականի իր խաղընկերների հետ միասին:
Ի դեպ, մրցավայր` Նեապոլ ժամանելուց հետո, նրան դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ ու լրագրողներ: Բալոտելլին կրկին անզուսպ վարքագիծ է դրսևորել: Նա փորձել է կոտրել լրագրողներից մեկի տեսախցիկը: Ուշագրավ է, որ տուժողը «Medeiaset»-ի աշխատակիցն է եղել, իսկ այդ ընկերությունը «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի սեփականությունն է:
