Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը 4-րդ խաղն անցկացրեց: Այն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ղազախստանի թիմին։ Տանտերերը պարտվեցին 1։2 հաշվով և վաստակած 3 միավորով 10-րդ խմբում հանգրվանել են չորրորդ հորիզոնականում։
Ի դեպ, թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ`Աստանայում, հաղթել էր 1։0 հաշվով։
Տեխնիկական արդյունքներ
Հայաստան – Ղազախստան՝ 1։2
Դավիթ Հակոբյան, 48 – Ռոման Մուրտազաև, 31, Աբզալ Բեյսեբեկով, 72
Tags: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական, սպորտ, ֆուտբոլ