Պաշտոնական Դամասկոսի կողմնակիցներից լիբանանյան «Էլ Աքբար» թերթում տպագրված լուրի համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կատակ է արել՝ նշելով, թե Նոբելյան Խաղաղության մրցանակը, որը հանձնվել է ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությանը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար, պետք է իրենը լիներ: «Այդ մրցանակը պետք է իմը լիներ»,-հայտարարել է Ասադը:
Կայքը հիշեցնում է, որ Սիրիայի նախագահը 2003 թվականին տարածաշրջանի երկրներին կոչ էր արել հանձնելու իրենց ունեցած զանգվածային ոչնչացման զենքերը:
Tags: Բաշար Ասադ, Նոբելյան խաղաղության մրցանակ