Իրանական «IRINN» կայքը հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննադատության է ենթարկել երկրի համալսարաններում խոսքի ազատության դեմ ուղղված խիստ մոտեցումները: Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել նոր ուսումնական տարվա բացման առիթով: Նա ընդգծել է, որ համալսարանների գործունեության կարգավորումը պետք է հիմնված լինի միայն օրենքի վրա:
Ռուհանին նշել է, որ իր կառավարությունը թույլ չի տա, որպեսզի որոշակի շրջանակներ ճնշում գործադրեն համալսարանականների վրա: Ըստ նախագահի՝ Իրանը «գիտության դիվանագիտության» կարիք ունի: «Ես կոչ եմ անում անվտանգության համար պատասխանատու բոլոր անձանց, ներառյալ հետախուզության նախարարությանը, ճանապարհ բացել այս դիվանագիտության համար»,-հայտարարել է Ռուհանին: Վերջինս գտնում է, որ Իրանը պետք է հավատա գլոբալիզացիային: «Մենք հույսներս մեր վրա ենք դնում, սակայն չենք մոռանում մյուս երկրների հետ գոյակցության կարևորության մասին»,-նշել է Իրանի նախագահը:
Tags: իրան, Հասան Ռուհանի
