Ճապոնիայի ափերին է մոտենում “Վիպհա” թայֆունը, որը վերջին տաս տարիների ամենահզորն է: Կանացի անունով փոթորիկը կհարվածի արշիպելանգին հոկտեմբերի 16 -ին: Նա իր հետ կբերի հզոր քամի և հեղեղաբեր անձրևներ: Ճապոնիայի օթերևութաբանական վարչությունը կանխատեսում է, որ մեկ օրվա ընթացքում 350 մմ անձրև կգա:
“Վիպհան”, որը տարվա կտրվածքով Խաղաղ օվկիանոսի 26-րդ թայֆունն է, շարժվում է դեպի Ճապոնիա ժամում 25 կմ արագությամբ: Նրա առաջին հարվածը կընդունի հյուսիս արևելյան ափը: Բնակիչներին խնդրել են մնալ տներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հոկտեմբերի սկզբին Ճապոնիային հարվածեց “Դանաս” թայֆունը: Երկրում հետաձգվեց մոտ 350 չվերթ, ավելի քան 14 հազար տներում անջատվեց էլեկտրականությունը:
Tags: "Վիպհա" թայֆուն, ճապոնիա