Ֆիլիպինների հարավում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, յուրաքանչյուրը 7,2մագնիտուդ: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ ցնցումները, որոնց էպիկենտրոնը գտնվում է Բոխոլ կղզում, գրանցվել են տեղական ժամանակով առավոտյան ժ.8:00-ին: Երկրաշարժի օջախը 33 կմ խորության վրա է:
Արդյունքում վեց մարդ է զոհվել, որոնք մնացել են Սեբու կուրորտային կղզում քանդված շենքի փլատակների տակ: Կան վիրավորներ:Արշիպելամգում քանդվել և վնասվել են հարյուրավոր շենքեր:
Tags: երկրաշարժ, Ֆիլիպիններ