Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների մասնակցությամբ հերթական համաժողովը:
Հայաստանից միջոցառմանը մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
Զեկուցումներով հանդես եկան բոլոր` 15 երկրների պատվիրակները Ուշադրությամբ լսվեցին առաջիկայում կայանալիք օլիմպիական կարևոր նշանակության միջոցառումներին վերաբերող ելույթները / ,, Սոչի – 2014 ,, ձմեռային խաղերը , ,, Բաքու – 2015 ,, Եվրոպայի ամառային օլիմպիական առաջին խաղերը , Թբիլիսիում երկու տարի հետո կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնը , Բելառուսում կառուցվող հսկա մարզահամալիրի շինարարության ընթացքը և այլն / :
Գաբրիել Ղազարյանի ելույթը Համահայկական խաղերի կազմակերպման մասին էր, նեորկայացվեց դրա բնութագիրը , ընդհանուր կառուցվածքը, մասսայականության աստիճանը, նշանակությունը և այլն: Ցուցադրվեց նաև ՀԱՕԿ-ի օպերատոր- ռեժիսոր Էդվին Գրիգորյանի պատրաստած համահայկականին վերաբերվող տեսաֆիլմը:
Ավանդաբար անցկացվող այսանուն համաժողովները կարևոր են փորձի փոխանակման , համագործակցության , օլիմպիական գաղափարախոսության տարածման , բարեկամական կապերի հաստատման համար և այլն :
Մասնակիցները եղան Ղազախստանի մարզական խոշոր մարզակառույցներում: Տպավորիչ էր հանրահայտ ,, Մեդեո ,, օլիմպիական կենտրոնի հարևանությամբ վեր հառնած դահուկացատկի նոր համալիրը , որը Եվրոպայում և Ասիայում լավագույններից է:
ԱՊՀ , Բալթյան երկրների և Վրաստանի ԱՕԿ-ների համատեղ աշխատանքները համակարգող Յուրի Յուրևը / Ռուսաստան / հայտարարեց, որ հաջորդ համաժողովը տեղի կունենա Մինսկում կամ Թբիլիսիում :
Tags: ՀԱՕԿ, սպորտ
