Ապրիլի 29-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Նորագավիթի 11-րդ փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121» և անհայտ մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ը կողաշրջվել է և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
