«Հայաստանի վարչապետի գավաթ-2013»-ը կխաղարկվի առանց ՀՀ սպորտի նախարարության թիմի մասնակցության

սպորտի նախարարություն indexՀայաստանի  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «Հայաստանի վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը:

Այս ստուգատեսին մասնակցում են  մեր երկրի  գերատեսչությունների ներկայացուցիչները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ողջունեց ներկաներին, հիշեցրեց, որ մրցաշարը մեկնարկում է 5-րդ անգամ, իսկ նպատակը` պետական կառավարման մարմինների աշխատողների  ֆիզիկական պատրաստականության բարելավումն է, ինչու չէ, նաև միմյանց ճանաչելը:

Մրցաշարի կազմակերպումը, ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունն իրականացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից ստեղծված կազմկոմիտեն, իսկ հիմնադիրն ու աջակիցը` ՀՀ կառավարությունն է:

Մրցաշարին իր լուրջ աջակցությունն է ցուցաբերում նաև  Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Ընթերցվեցին մասնակից 15 թիմերի անունները: Այս մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն ԱԳՆ-ի և ՀՀ դատական դեպարտամենտի թիմերը:

Խաղեր կկայնանան 2 ենթախմբում: Դրանք բաղկացած են 8 և 7 թիմից: 30-ից ավելի խաղ կկայան`  «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի,  Աշտարակի մարզադաշտերում, իսկ եզրափակիչը խաղը կանցկացվի Երևանի «Հանրապետական»  մարզադաշտում: Վիճակահանությանբ թիմերը տեղաբաշխվեցին երկու ենթախմբում: Անցյալ տարվա մրցաշարում 1-ին  և 2-րդ տեղեր գրաված`ՀՀ  պաշտպանության նախարարության և ՀՀ  կրթության և գիտության նախարարության թիմերը կխաղան տարբեր խմբերում:

Ի դեպ, յուրաքանչյուր մարզադաշտում, ամեն խաղի համար պարտադիր կլինի նախարարության կողմից նշանակված մեկ տեսուչ: Կազմկոմիտեն ոստիկանությանն ու առողջապահության նախարարությանը կտրամադրի խաղերի ժամանակացույցը, որպեսզի ապահովված լինի նրանց ներկայացուցիչների ներկայությունը` յուրաքանչյուր խաղին:

Այսպիսով, մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, իսկ կավարտվի նոյեմբերի 18-ին:

Զարմանալին միայն այն է, որ գերատեսրությունների այս մրցավեճում, ինչպես նախորդ տարիներին, կրկին մասնակից չի ունենա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Tags: , ,