ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը ոչ այլ ինչ է, քան տեքստ` գրված ոչ հայի կողմից: Ըստ Հայրիկյանի` Զորի Բալայանը ոչ մի նոր բան չի ասել, պարզապես զարգացրել է ռուսական կայսրություն ստեղծելու գաղափարը, որին կողմ են նաև ՀՀ իշխանությունները, ովքեր, բացառված չէ, որ տեղյակ են եղել Զորի Բալայանի նամակից:
«Զորի Բալայանը հայտնի հրապարակախոս է, բայց ոչ հայ: Եթե նա իր նամակում ընդհանրապես մոռացել է անկախ Հայաստանի մասին, նշանակում է՝ հայ չէ»,- մեկնաբանում է Պարույր Հայրիկյանը:
Եվ, չնայած սրան, ԱԻՄ առաջնորդը կողմ չէ, որ Զորի Բալայանին զրկեն քաղաքացիությունից. «Հակասահմանադրական քայլ է Զորի Բալայանին քաղաքացիությունից զրկելը: ՀՀ-ում բազմաթիվ ոչ հայեր կան, ո՞վ է իրավունք տրել մի նամակի պատճառով կամ ազգային պատկանելության պատճառով մարդուն քաղաքացիությունից զրկել», – հարց է բարձրացնում Պարույր Հայրիկյանը:
Tags: Զորի Բալայան, պարույր հայրիկյան, Վլադիմիր Պուտին
