Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը, որը ներկայացնում է երկրում ներքին չափավոր ընդդիմադիր թևը, նշել է, որ միայն ժողովրդավարական ընտրություններից հետո կարելի է խոսել այն մասին, թե ում է աջակցում սիրիացի ժողովուրդը:
«Հիմա ոչ ոք չի կարող խոսել այդ մասին: Հիմա և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ասում է, թե «մենք ենք սիրիական ժողովուրդը»: Բայց ոչ ոք ժողովրդի կարծիքը չի հարցրել: Որպեսզի ժողովուրդը կողմորոշվի, թե ում օգտին է քվեարկում, անհրաժեշտ է ժողովրդավար, ազատ ընտրություններ անցկացնել: Այդ ժամանակ քաղաքական ուժերը կարող են ասել, թե ում են իրենք ներկայացնում: Իսկ այժմ սա ընդամենը դատարկախոսություն է»,-ասել է Ջամիլը:
Tags: Սիրիա