Չինացի պաշտոնյան ազատվել է աշխատանքից, քանի որ հրապարկվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է նա թայֆունից տուժած քաղաքի բնակիչներից մեկի մեջքին նստած անցնում անձրևաջրերի միջով, որպեսզի իր կոշիկները չփչանան:
Վան անունով պաշտոնիայի նկարը տեղադրվել էր չինական Sina Weibo լրատվական կայքում:
Լուսանկարը արվել էր այն ժամանակ, երբ Վանը այցելել էր ջրհեղեղներից տուժած Չժենցզյան նահանգի քաղաքներից մեկը, որտեղ աղետի հետևանքով 10 մարդ էր զոհվել:
Ըստ չինական Սինխուա պետական լրատվամիջոցի՝ նկարի մեկնաբանություններում գրված էր, որ Վանը նստել էր բնակչի մեջքին, քանի որ նրա հագին կտորից պատրաստված թանկարժեք կոշիկներ են եղել:
Պաշտոնիային աշխատանքի ընդունած Սանքիշի շրջանի կառավարությունից հայտնում են, որ նա պետք է հաներ իր կոշիկները և ոտաբոբիկ քայլեր ջրհեղեղից տուժածի տուն:
Ամեն դեպքում MSN-ից տեղեկացնում են, որ Վանը պնդել է, որ ինքնուրույն կքայլի, սակայն տեղացիները նրան չեն լսել և նրան իրենց մեջքին տարել են ջրի միջով:
Արդյո՞ք շրջանի շինարարական վարչության ղեկավարը իրոք պնդել է, որ ինքը կքայլի, թե ոչ հայտնի չէ, այնուամենայնիվ նրան հեռացրել են իր պաշտոնից:
Թայֆունը Չինաստանի հարավարևելյան հատվածներին հարվածել էր անցած շաբաթ, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին տարհանվել:
Tags: թայֆուն, կոշիկներ, Չինաստան
