Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հոկտեմբերի 15-ին ձերբակալել են ոմն Սերգեյ Մալիկին, ով ցանկանում էր վաճառել իր մոտ ունեցած նռնակները:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքին, ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Բաքվի բնակիչը ձերբակալվել է 3 նռնակ և 2 բռնկիչ վաճառելու ժամանակ:
Մալիկի բնակարանում խուզարկություն իրականացնելու արդյունքում հայտնավերվել են նաև 2 նռնակ և 2 բռնկիչ:
