Մահապատժի դատապարտված իրանցի բանտարկյալը երկրորդ անգամ կախաղան կբարձրացվի արդեն մեկ անգամ իրականացված մահապատժի ժամանակ ողջ մնալուց հետո:
Մ. Ալիրեզա անունով 37-ամյա տղամարդուն անցած չորեքշաբթի մահապատժի էին ենթարկել Բոջնուրդ բանտում՝ թմրանյութերի հետ կապված իրավախախտումների մեղադրանքով:
Մահապատժից 12 րոպե անց հաստատել էին նրա մահացած լինելը և տղամարդու մարմինը տեղափոխել բանտի դիարան:
Սակայն երբ նրա ընտանիքը հաջորդ օրը գնացել էր տղամարդու մարմինը վերցնելու, նրանք նկատել էին, որ նա շնչում է, որից հետո մահապատժի ենթարկվածին տեղափոխել էին հիվանդանոց:
Ոստիկանները, իմանալով Ալիրեզայի ողջ լինելու մասին, նրա հիվանդասենյակի մոտ զինված պահակախումբ են կարգել, որպեսզի նրան հսկեն մինչև երկրորդ մահապատժի իրականացումը:
Դատական համակարգի պաշտոնյան լրատվամիջոցներին հայտնել էր, որ տղամարդուն կրկին մահապատժի կենթարկեն հենց որ առողջանա:
Այս տարի Իրանում 560 մարդ է մահապատժի ենթարկվել, որից 200-ը հունիս ամսից ի վեր՝ Հասան Ռուհանիի պաշտոնավարման շրջանում:
Tags: իրան, իրանցի բանտարկյալ, մահապատիժ

