Տրապիզոնում հունական եկեղեցին միևնույն ժամանակ մզկիթ է

trabzonԹուրքիայի Տրաբզոնի նահանգի Սյուրմենեի շրջանի Դիրլիք գյուղի բնակիչները որոշել են տեր կանգնել ավերակի վերածված Ջիդա հունական եկեղեցուն: Շրջանի բնակչությունը, վերանորոգելով 120 տարվա հնության կառույցը, դրա դիմաց տեղադրված ցուցանակի վրա գրել են և՛ «մզկիթ», և՛«եկեղեցի»: Արդեն 50 տարի այստեղ նամազ անող գյուղացիների համար շրջանի կրոնական վարչությունը իմամ է նշանակել: Սակայն Դիրլիք գյուղի բնակիչները երբեք չեն մոտացել, թե ովքեր են այս պատմական կառույցի իրական տերերը:

«Աքշամ» թերթը գրում է, որ Տրապզոնի շրջանային կրոնական վարչությունը իր համաձայնությունն է տվել, որպեսզի Ջիդան համարվի և՛ եկեղեցի, և՛ մզկիթ: Այժմ կառուցը բաց է հավատացյալ այցելուների համար, իսկ զբոսաշրջիկներն էլ հնարավորություն ունեն իրենց տպավորությունները գրել մուտքի մոտ դրված հուշամատյանում:

 

Tags: ,