Ռուսաստանն “Ուրան-է” հարվածային հրթիռային համալիր կտրամադրի Ադրբեջանին

1Ռուսաստանը հաջորդ տարվանից կսկսի “Ուրան-Է” հարվածային հրթիռային համալիրներ մատակարարել Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին, ադրբեջանական կողմը 2010թ.-ին ռուսական “Տակտիկական հրթիռային սպառազինություն” կորպորացիային 75 մլն ամերիկյան դոլարի  պատվեր է տվել: Այս տարեվերջից կսկսվի այդ պատվերի իրականացումը: Հրթիռային համալիրները կներառվեն Ադրբեջանի ռազմածովային ուժերի ծովային սպառազինությունների կազմում:

Ըստ կայքի` ներկայում  Կասպից ծովում այդ համալիրներով զինված են միայն ռուսական և թուրքմենական ռազմանավերը: 2010-ին Ադրբեջանի հետ միասին “Ուրան-Է” հրթիռային համալիրներ են պատվիրել նաև Թուրքմենստանը (79,8 մլն դոլար) և Ղազախստանը (30 մլն դոլար): Թուրքմենական պատվերի առաջին խմբաքանակը մատակարարվել է 2011-2012 թվականներին: Աշխաբադը 2014-ի համար  պատվիրել է  լրացուցիչ 40 մլն դոլարի այդ սպառազինությունից:

Tags: