Ռիո դե-Ժանեյրոյում ու Սան-Պաուլույում խաղաղ երթի մասնակիցները զանգվածային անկարգություններ են սարքել ու ոստիկանության հետ բախվել: Ռիոյում խաղաղ երթի էր ելել ավելի քան 5 հազար մարդ: Միջոցառումը Ուսուցչի օրվա առթիվ էր: Ակցիայի ավարտին ցուցարարները աշխատավարձերը բարձրացնելու պահանջով սկսեցին ավերել խանութները, այրեցին ոստիկանական ավտոմեքենա, իսկ հետո էլ ոստիկանների վրա հարձակվեցին:
Սան Պաուլույում նույնպես անկարգություններ են սարքել, ավերել խանութներ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Երկրում գործադուլները չեն դադարում արդեն 2 ամիս:
Tags: Բրազիլիա