Մոսկվայում երեկ երեկոյան հարձակվել են Հոլանդիայի դեսպանի տեղակալի վրա: Այդ լուրը հաստատվել է մոսկովյան ՆԳՆ Գլխավոր վարչությունում, սակայն Նիդեռլանդների դեսպանատանը հայտնել են, որ կատարվածի մասին տեղյակ չեն: Իսկ մինչ այդ ռուսական ԶԼՄ-ների կայքերն արդեն մանրամասներ են բերում: Նրանց տվյալներով, 60-ամյա Օննո Էլդե-ռեն-բոշային խուլիգանները ծեծել են ու կապկպել հենց իր բնակարանում և հեռացել. ոչ մի արժեքավոր իրի ձեռք չեն տվել: Ըստ ամենայնի, այդ հարձակումը մանրամասն մշակվել է, քանի որ դիվանագետի տուն մտնելու համար նրանք էլեկտրիկ են ձևացել ու անգամ համապատասխան հագուստ ճարել:
Տուն վերադառնալով, հոլանդացին ստիպված ոտքով է բարձրացել, քանի որ վերելակը խափանված է եղել: Իր հարկ հասնելով, նա երկու տղամարդու է հանդիպել, որոնք հայտնել են, որ ամբողջ հարկում լույս չկա ու խնդրել են ստուգել, թե բնակարանում նույնպես հոսանքն անջատված է, իսկ երբ դիվանագետը տուն է մտել, անմիջապես նրա վրա են հարձակվել: Նրանք հեռանալուց “ԼԳԲՏ” գրություն են թողել ու նկարված սրտիկ: Տուժածը բուժօգնության չի դիմել: Ներկայում տեղում օպերատիվ խումբ է աշխատում:
Tags: ԼԳՏԲ