Արևելյան Բիրյուլևոյում Ուզբեկստանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել դանակահարության հետքերով: Վերջին օրերին Բիրյուլևոն ցնցվում է զանգվածային անկարգություններից, որոնք սկսվեցին Եգոր Շչերբակովի սպանությունից հետո: Շրջանի բնակիչները տարերային ցույցեր էին կազմակերպում` պահանջելով գտնել մարդասպանին, խստացնել միգրացիոն օրենդրությունը և փակել բանջարեղենի պահեստը, որտեղ նրանց կարծիքով, թաքնվում էր հանցագործը: Երեկ նրան ձերբակալեցին. տղամարդը Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն է: Ավելի ուշ նա խոստովանեց հանցանքը:
