Վարդենիս-Մարտունի ճանապարհին բախվել են «Աուդի Ա-6» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի Ա-6» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Միկրոավտոբուսը բախվել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի Պռոշյան փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 8 երթուղու միկրոավտոբուսը բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
16-ամյա աղջիկը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 14 տան դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Արշակունյաց պողոտայում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենսյի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«ՎԱԶ-2121»-ը Երևան-Սևան ճանապարհին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՈւԱԶ-330301» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
