Ընտրական մրցաշարերի արդյունքով որոշվել են Բրազիլիայում 2014-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 32 մասնակիցներից 21-ը:
Ուղեգրեր ունեն հետևյալ երկրների հավաքականները` Բրազիլիա (կազմակերպիչ), Ճապոնիա, Ավստրալիա, Իրան, Կորեա, Հոլանդիա, Իտալիա, Կոստա Ռիկա, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Շվեյցարիա, Գերմանիա, Կոլումբիա, Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա, Անգլիա, Իսպանիա, Չիլի, Էկվադոր, Հոնդուրաս:
Եվրոպայից ևս 4 մասնակից կորոշվի անցումային խաղերից հետո: Վիճակահանությունը կկատարվի հոկտեմբերի 21-ին: խաղերն անցկացվելու են նոյեմբերի 15-ին և 19-ին: Դրանց կմասնակցեն Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, նաև Ֆրանսիայի, Շվեդաիայի, Ռումինիայի, Իսլանդիայի հավաքականները:
Բացի այդ, ևս 5 մասնակից կլինի Աֆրիկայից:
Ուրուգվայի հավաքականը, որը Հարավային Ամերիկայի մրցաշարում 5-րդն է ճանաչվել, անցումային խաղ կանցկացնի Հորդանանի ներկայացուցիչների հետ:
Մեքսիկայի հավաքականն էլ կմրցի Նոր Զելադիայի թիմի հետ:
