Դիկ Ադվոկատն աշխարհում հայտնի մարզիչ է: Նա գլխավորել է Հոլանդիայի, Ռուսաստանի հավաքականները, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Եվ ահա, նրան նոր փորձություն է սպասում: Ադվոկատը ստանձնել է հոլանդական «ԱԶ Ալկմարի» ղեկը:
Հոլանդիայի առաջնությունում կայացած 9 տուրից հետո «Ազ Ալկմարը» վաստակել է 13 միավոր և 9-րդ տեղում է։
Ի դեպ, հոլանդացի մասնագետը հայտարարել էր, որ այլևս ոչ մի ակումբի թիմ չի մարզելու: 66-ամյա Ադվոկատը «Ազ Ալկմարը» կմարզի մինչև մրցաշրջանի ավարտը:
Tags: Դիկ Ադվոկատ, սպորտ, ֆուտբոլ