US Weekly-ին հայտնում է, որ բասկետբոլի ԱՄՆ ազգային հավաքականի խաղացող Քրիս Համֆրիսի հետ Քիմ Քարդաշյանի 72 օր տևած ամուսնության 20 կարատ ադամանդով ամուսնական մատանին երեքշաբթի Նյու Յորքի Քրիստի աճուրդում վաճառվել է 749,000 դոլարով:
Քրիստի աճուրդի տունը հաստատել է 20 կարատանոց մատանու վաճառքը անանուն գնորդին, սակայն չի պարզաբանել` արդյոք դա հենց Համֆրիսի` Քարդաշյանին նվիրած մատանին է եղել, թե ոչ:
Քրիստի աճուրդի տան ներկայացուցիչ Գաբրիել Ֆորդի տեղեկություններով՝ նախապես սպասվում էր, որ մատանին կվաճառվի 300,000-500,000 դոլարով:
Համֆրիսի դատապաշտպան Մարշալ Ուոլլերը Լոս Անջելեսի համայնքային վերադաս ատյանի դատարանին հայտնել էր, որ Համֆրիսը Քարդաշյանին մեղադրում է խաբեության մեջ՝ միլիոնավոր դոլարներ աշխատելու նպատակով իր հետ ամուսնանալու համար:
Tags: շոուբիզնես