Թուրքիայի նախագահի նստավայրում ահաբեկչության փորձ է կանխվել

ankaraԹուրքական «Հաբերլերի» տարածած տեղեկության համաձայն՝ ժամեր առաջ Անկարայում գտնվող նախագահական Չանքայա պալատում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Պայթուցիկով լիցքավորված մեքենան կարողացել է անցնել պալատի 2-րդ դռնից ներս: Ֆաթիհ անունով երիտասարդը որպես տաքսի կիրառվող իր մեքենայով Անկարայի մոտակա շրջան է տարել ընկերոջը՝ Ֆարուհին, որդու հետ միասին: Ճանապարհի կեսից Ֆաթիհն  ասել է, որ իր վրա ռումբ կա և ուղևորվել նախագահական նստավայրի կողմ: Սրանից հետո Ֆարուհը հասցրել է զանգել և զգուշացնել ոստիկանությանը:

Հայտնի է, որ ճանապարհային ոստիկանությունը և նախագահական նստավայրի անվտանգության ծառայությունը կարողացել են կանխել մեքենայի մուտքը պալատ և հասցրել են այն կանգնեցրել 2-րդ անցակետի մոտ: Մեքենայում գտնվող երեք քաղաքացիները, այդ թվում նաև երեխան, կալանավորվել են: Ոստիկանները նկատել են, թե ինչպես է լաց եղել երեխայի հայրը:

 

Tags: