Ոստիկանությունը դեղատուն մտած կենգուրուի պատճառով ստիպված փակել է Ավստրալիայի օդանավակայաններից մեկի մի հատվածը:
Կենդանին Մելբուրնի օդանավակայան էր մտել, երբ դրսում նրան մեքենա էր հարվածել՝ նրան թեթև վնասվածքներ պատճառելով:
Վայրի կենդանիների պաշտպան կամավորները քնեցրել էին կենդանուն և դուրս տարել օդանավակայանից:
Երբ նա մտել էր օդանավակայան, զարմացած ուղևորները շտապելով այս ու այն կողմ էին գնացել նրան ճանապարհ տալու համար:
Կենգուրուին տեղափոխել են մոտակա անասնաբույժի մոտ՝ նրա վնասվածքները բուժելու համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ Մելբուրնի օդանավակայան կենգուրու է մտնում:
Հունվարին օդանավակայան մտած կենգուրուին ոստիկանները և անվտանգության աշխատակիցները ատրճանակից հանգստացնող միջոց էին կրակել՝ նրա հետևից համալիրի ավտոմեքենաների կանգառում վազելուց հետո:
Tags: ավստրալիա