Ինչպե՞ս են հսկում Մեքքա այցելած միլիոնավոր ուխտավորներին

Kaaba_i_Mekka Այս ամիս իսլամական աշխարհում սկսվել է սրբազան ուխտագնացության՝ հաջի շրջանը: Սաուդյան Արաբիան, որը համարվում է մահմեդական սրբավայրերի՝ Մեքքայի ու Մեդինայի երկրային պահապանը, ուխտավորների անվտանգությունը ապահովելու համար 95 հազար ոստիկան է նշանակել: Սրբազան Սև քարը՝ Քաաբան և նրա շրջակայքը հսկում է 4500 տեսախցիկ՝ 24 ժամ շարունակ ուշադրության տակ պահելով 2,5 միլիոն մուսուլման այցելուներին:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ միլիոնավոր ուխտավորների շարժը արձանագրող տեսակցիկների տեսագրությունները ուղարկվում են մեկ ընդհանուր կենտրոն: Բացի այդ 18 ուղղաթիռ օդից է հետևում անվտանգությանը և տեղեկություն հաղորդում գլխավոր կենտրոնին: Այսպիսով հնարավոր է լինում վերահսկել տարածքում տեղի ունեցող ցանկացած շարժում և կանխել անցանկալի միջադեպերը: Հսկողության տակ են գտնվում նաև ուխտավորներին տեղափոխող գնացքները: Մեկ ժամում մոտ 500 հազար հավատացյալի սրբազան վայրեր տանող գնացքները, ինչպես նաև կանգառներն ու թունելները ամեն րոպե ուշադրության կենտրոնում են պահվում: Չնայած ձեռնարկված լայնածավալ միջոցառումների, ամեն տարի հարյուրավոր ուխտավորներ են զոհվում Մեքքա տանող ճանապարհին:

Tags: ,