Ուսուցչուհին երեխա է ունեցել իր 14-ամյա աշակերտից

o_836864Լեհաստանում միջնակարգ դպրոցի ուսուցչուհին իր 14 տարեկան աշակերտից երեխա է ունեցել: Գործով արդեն զբաղվում է դատախազությունը: Կալիշ քաղաքի 36-ամյա բնակչուհուն անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար կենթարկեն քրեական պատասխանատվության:

Քաղաքային դատախազությունում ստուգում են սկսել, վարչության պետն արդեն հայտարարել է, որ ուսուցիչը այդ դեպքից հետո երեխաների հետ աշխատելու  իրավունք չունի: Տեղի լրագրողներին հաջողվել է անձամբ ուսուցչուհու հետ խոսել: Նա վստահեցնում է, որ պատանին է իրեն գայթակղել: Հղիության մասին իմանալով, ուսուցչուհին որոշել է պատմել տղայի ծնողներին: Պատանու մայրը դեմ է եղել, որ դեռևս չծնված կյանքի թել կտրվի, դրա համար էլ ուսուցչուհին ծննդաբերել է: Ինքը, պատանին հայտարարել է, որ սիրում է երեխաներին ու երջանիկ է հայր դառնալու համար: Ի դեպ, նա ծննդաբերական բաժանմունքում է եղել այն պահին, երբ դուստրը լույս աշխարհ է եկել:

Դատախազությունում պատմությունը ցնցող են համարել և հայտարարել, որ մտադիր են ստուգել, թե ինչի հիման վրա է պատանին ներկա գտնվել ծննդաբերության պրոցեսին, չէ որ նա անչափահաս է: Հիվանդանոցում հայտնել են, որ բժիշկները պարտավոր չեն փաստաթուղթ ստուգել, իսկ ինքը` ծննդկանը երեխայի հոր մասին ոչ մի տեղեկություն չի տրամադրել: