Սովորաբար, զուգարանային թեմաները սեղանի շուրջ ընդունված չէ վարել` ախորժակը չփչացնելու նպատակով: Սակայն, Լոս Անջելեսում բացված նոր սրճարանատերերը, երևում է, այդ կարծիքի չեն: Նրանք բացել են զուգարանային թեմատիկային նվիրված աշխարհում առաջին սրճարանը, որտեղ այցելուներին աթոռների փոխարեն զուգարանակոնք են առաջարկում, իսկ ճաշացանկում արտաթորանք է:
Վերջերս բացված սրճարանն այդպես էլ կոչվում է`Magic Restroom Café (“Սրճարան Կախարդական զուգարան”): Սրճարանում ամեն ինչ նվիրված է այդ թեմատիկային` մարդու բնական կարիքներին: Հաճախորդներին առաջարկվող ուտելիքը նույնպես մատուցվում է զուգարանակոնքի ու բիդեի տեսքով պնակներով:
Սակայն, սա դեռ ամենը չէ.գլխավոր ցնցումն առջևում է, երբ հաճախորդը կփորձի ինչ որ բան պատվիրել: Սովորական ճաշատեսակների փոխարեն ճաշացանկում կարելի է կարդալ` “ոսկյա արտաթորանքով բրինձ”, շոկոլադե դեսերտ “սև էքսկրեմենտ”: Քննադատների մեծամասնության կարծիքով, արճարանում ամենահամեղ ուտեստը “գարշահոտ տոֆուն” է: Փորձագետները դժվարանում են ասել, թե արդյոք նման սրճարանը հաջողություն կունենա, թե ոչ:
Tags: սրճարան