Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկում` Նիգերիայում անցած տարի թերսնումից մինչև 5 տարեկան 2,5 հազար երեխա է մահացել: Չնայած վերջին տարիներին մանկական մահացությունը նվազել է, այնուամենայնիվ, այդ ցուցանիշը բարձր է երկրում:
“Առանց միջազգային օգնության, Նիգերում տասնյակ հազարավոր երեխաներ կմահանան”,-հայտնել է աֆրիկյան երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Գվիդո Կորնալեն: Վերջին տարիներին Նիգերում մի քանի երաշտ է եղել, իսկ 2010 թվից 900 մլն դոլարի պարենամթերք է օգնություն ստացել: Պարենամթերքի անբավարարությունը խորանում է, քանի որ Նիգերն աշխարհում ամենաբարձր ծնելիություն ունեցող երկրներից է, որտեղ բնակչությունը յուրաքանչյուր 18 տարին մեկ կրկնապատկվում է: Հիմա Նիգերի բնակչությունը հաշվվում է ավելի քան 16 մլն:
Tags: Նիգեր