Իվանիշվիլին մտադիր է հեռանալ վարչապետի պաշտոնից

915701Վրաստանում, հոկտեմբերի 27-ին  կայանալիք նախագահական ընտրություններից 10 օր առաջ  վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ հաստատել է, որ մտադիր է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից: Դրա մասին նա հայտնել է տեղի ԶԼՄ-ների ու ռադիոկայանների լրատվական ծառայությունների գլխավոր խմբագիրների  մամլո-կոնֆերանսում:

Իվանիշվիլին ճշգրիտ ամսաթիվ չի ասել, սակայն նշել է, որ “այդ քայլը չի նշանակում, թե ինքը հեռանում է Վրաստանի հասարակական կյանքից”:”Ակտիվ քաղաքականության մեջ ես 2 տարի եմ եղել, իսկ երկրի հասարակական կյանքում մտադիր եմ ակտիվ լինել ևս 20 տարի: Կարծում եմ` առողջությունս թույլ կտա”: Վերջին ամիսներին նա քանիցս հայտարարել է, որ տարվա վերջին մտադիր է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից.”Երբ Սահակաշվիլին արդեն նախագահ չլինի, երկրում այլ իրավիճակ կստեղծվի ու կառավարությանը, հնարավոր է, այլևս իմ օգնությունը պետք չլինի”:

Tags: