Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում: 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանն առաջին մրցամարտում 1:2 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Դոլգոլովեցին: Պայքարից դուրս մնաց նաև Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), որը նույն հաշվով պարտվեց Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Դավիդ Ռոդրիգեսին։
Իսկ ահա, 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը 3:0 հաշվով հաղթեց իսրայելցի Արտյոմ Մասիլիին: Նա 1/16 եզրափակչում ուժերը կչափի Լիտվայի ներկայացուցիչ Էյմանտաս Ստանիոնիսի հետ:
75 կգ քաշային Արամ Ավագյանն էլ առավելության հասավ Անգլիայի ներկայացուցիչ Ջամալ Յաֆայի նկատմամբ և նույնպես դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Tags: բռնցքամարտ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, սպորտ
