ՀՀ ոստիկակության ֆուտբոլի թիմն անզիջում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության հավաքականի նկատմամբ

03-546Մեկնարկեց «Հայաստանի վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի 15 գերատեսչությունների թիմեր:

Հայաստանի ոստիկակության թիմն անզիջում էր  ՀՀ տարածքային կառավարման նախարարության  հավաքականի նկատմամբ: Ոստիկան ֆուտբոլիստները 16 գնդակ խփեցին մրցակցի դարպասը, իսկ սեփականը պահպանեցին անառիկ` 16:0:

Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ`

ՀՀ պաշտպանության նախարարություն – ՀՀ առողջապահության նախարարություն` 2:1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 4:3

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` 0:5

ՀՀ սփյուռքի նախարարություն – ՀՀ ԱԳՆ` 2:11

ՀՀ դատական դեպարտամենտ – ՀՀ ֆինանսների նախարարություն` 9:0

Tags: ,