Russia Today -ի լրագրողները Սիմոնյանից բողոքել են Պուտինին

pic_72bf31f6b710f0ae1037e1e14e9f5dbcRussia Today հեռուստաընկերության նախկին աշխատակիցները բաց նամակ են ուղարկել նախագահ Պուտինին`  նախագիծը փրկելու խնդրանքով, որը, նրանց կարծիքով, հերթով տապալվում է  RT ղեկավարության ու անձամբ հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի պատճառով: Նամակը տպագրվել է «Аргументы Недели»-ի կայքում:

21 ստորագրությամբ նամակում ասվում է, որ 8 ամսում աշխատանքից հեռացվել է “Ռուսիա-ալ-Յահում”-ի (Russia Today –ի արաբական տարբերակ) 150 աշխատակից: Հարվածը հասցվել էր այն աշխատակիցներին, ովքեր մեծ փորձ ունեն, հրաշալի գիտեն արաբական աշխարհի բոլոր նրբությունները,ռուսական արտաքին քաղաքականությունը և ռուս-արաբական հարաբերությունները”: Նրանց խոսքով, փորձառու ռուս արաբագետների փոխարեն ամենակարևոր պաշտոններում նշանակվում են “ արաբներ կամ խառնածին ամուսնություններից ծնված երեխաներ”, որոնք համապատասխան որակավորում չունեն, չեն հասկանում ռուսական արտաքին քաղաքականությունից ու արաբական աշխարհի պատմությունը չգիտեն: “Նոր աշխատակիցների ընտրման հարցում կարևորվում է ոչ թե գիտելիքներն ու աշխատելու ունակությունը, այլ հպատակությունը”: Նրանք հավելում են, որ դրա հետևանքով, հեռուստաալիքը “դադարել է ռուսական  հաղորդակցական սուբյեկտ լինելուց և լրիվ զրկվել հսկողությունից ու  բոլոր մակարդակներում սթափ կառավարումից, ինչպես նաև` հակասում է “Ռուսիա-ալ-Յահում” ստեղծման ժամանակ Պուտինի առաջադրած գծից:

“Անվերջ փորձարարության պատճառով, հեռուստաալիքը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմը, ինչի մասին սիրում է  ասել գլխավոր խմբագիր Սիմոնյանը: Տեղեկատվական հզոր զենքը կամա, թե ակամա  շրջվում է մեր պետության դեմ”:

“Ռուսիա-ալ-Յահում” հեռուստաալիքը գործարկվել է 2007-ի մայիսին: 2012-ին  ալիքի կայքը  Forbes Middle East Top Media Online Award  մրցանակի է արժանացել, որպես լավագույնը տարածաշրջանում:  Արևմուտքում հեռուստաալիքի աշխատանքը բազմիցս քննադատության է արժանացել, ասենք` Սիրիայի կամ էլ Լիբիայի իրադարձությունների միակողմանի լուսաբանման համար:

Մագարիտա Սիմոնյանը  RT նախագիծը  ղեկավարում է հիմնադրման պահից` 2005-ից, որում այժմ անգլիալեզու, իսպանալեզու և արաբալեզու ալիքներ կան:

Tags: