Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ազադլըխ» օրաթերթի դեմ՝ մարտի 20-24-ին “Բանակ կամ հոգիների շուկա” խորագրով հոդված հրապարակելու համար, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:
Հայցը ներկայացվել է Ադրբեջանի փոխնախարար Չինգիզ Մամեդովի անունից: Նախարարության հայցում ասվում է, որ “չհիմնավորված, չապացուցված, ստահոդ և զրպարտիչ փաստերի հրապարակումը, որոնք խեղաթյուրում են բանակի արժանապատվությունն ու պատիվը, ուղղված են նրա դեմ, զինված ուժերին ոչ միայն բարոյական, այլև նյութական վնաս են հասցրել”:
ՊՆ-ն թերթից պահանջում է հերքում տպագրել և 100 հազար տուգանք վճարել Զինված ուժերի օգնության հիմնադրամին:
Իր հերթին, թերթի խմբագրությունը այդ պահանջը անհիմն է համարում`նշելով, որ հոդվածում արծարծվել են զինվորների մահվան և բանակում կաշառակերության խնդիրները:
Tags: ադրբեջան, բանակ