Հարյուրավոր դեռահասներ իրենց դպրոցների դիմաց բարիկադներ են կառուցել և քայլել Փարիզի փողոցներով՝ բողոքելով ներգաղթյալ ընտանիքների արտաքսման դեմ:
Այս շաբաթ բողոքի ակցիայի առիթ է դարձել էքսկուրսիայի ժամանակ համադասարանցիների ներկայությամբ 15-ամյա կոսովցի աղջկա ձերբակալումը: Կառավարությունից հայտնել էին, որ իրենք մերժել են աղջկա ընտանիքին ապաստան տրամադրել, և նրանց այլևս չի թույլատրվում մնալ Ֆրանսիայում:
Ֆրանսիայում այժմ նման արտաքսումներ հաճախ են տեղի ունենում, քանի որ կառավարությունը փորձում է սահմանափակել անօրինական ներգաղթը: Աշակերտները, պնդելով, որ արտաքսումները անարդար են երեխաների նկատմամբ, հույս ունեն ստիպել սոցիալիստ կառավարությանը թույլ տալ վերջերս արտաքսված հայ տղային և կոսովցի աղջկան վերադառնալ Ֆրանսիա:
Փարիզի դպրոցներից մեկում աշակերտները մուտքի մոտ աղբի կանաչ թիթեղյա տարաներ են թափել և «Կրթությունը վտանգի տակ է» գրությամբ պաստառ կախել:
Tags: բողոքի ակցիաներ, ներգաղթյալներ, Փարիզ, ֆրանսիա
