Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի և ադրբեջանցի սահմանապահի զվարճալի երկխոսությունը

Դմիտրի ԿոմբարովՌուսաստանի հավաքականի երկրպագուները Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանում Ռուսաստան – Ադրբեջան հանդիպման նախօրեին ստիպված են եղել պատասխանել Հայաստանի բնակիչների հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին:

Պարզվում է՝ ադրբեջանցի սահմանապահների կողմից հարցաքննվել է նաև Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովը: Ռուսական սոցցանցերում հայտնվել է Ադրբեջանցի սահմանապահի և ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովի զվարճալի զրույցը, որը ներկայացնում ենք ստորև.

-Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:

-Գնդակ գլորելու:

-Ինչո՞վ եք զբաղվում կյանքում:

-Գնդակ եմ գլորում:

-Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ:

-Գնդակ եմ գլորել:

-Կապեր ունե՞ք Հայաստանի հետ:

-Այո:

-Ու՞մ հետ:

-Յուրիկի և Արազի:

-Ի՞նչ առնչություն եք ունեցել նրանց հետ:

-Գնդակ եմ գլորել:

-Ի՞նչ նպատակով եք ժամանել Ադրբեջան:

-Գնդակ գլորելու:

-Դուք ինձ ծաղրու՞մ եք: Լրջացե´ք և պատասխանե´ք հարցերին:

- Ես միանգամայն լուրջ եմ: Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու:

-Ի՞նչ ոչխար:

-Դե դրանք, որոնք գնդակ չեն:

-Ի՞նչ գնդակ: Դուք հա՞յ եք:

-Ոչ, Յուրան և Արազն են հայ:

-Իսկ որտե՞ղ են Յուրան և Արազը:

-Նեապոլում:

-Ի՞նչ Նեապոլում:

-Իտալական:

-Ի՞նչ նպատակով են նրանք Նեապոլ ուղևորվել:

-Գնդակ գլորելու…

Tags: ,