Իտալացի ուսանողները Բոլոնիայում գրավել են հասարակական շենքը՝ այն կոչելով «Թաքսիմ»

ԻտալիաԻտալիայի ուսումնական կենտրոնը հանդիսացող Բոլոնիա քաղաքում մի խումբ ուսանողներ, բողոքելով կառավարության հատկացումների կրճատումների դեմ, ինչի հետևանոով պակասել է ուսանողական հանրակացարանների թիվը, գրավել են հասարակական շենքերից մեկը՝ այն հռչակելով որպես իրենց նոր հանրակացարանը: Ուսանողները իրենց նոր տարածքը անվանել են Թաքսիմ՝ պատշգամբից կախելով հետևյալ գրությամբ պաստառ՝ «Օկուպացված Թաքսիմ ուսանողական հանրակացարան»:

բոլոնիա«Ռադիկալի» հաղորդմամբ՝ իտալացի ուսանողները, ի պատիվ Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքարի, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ բոլորին հրավիրելով իրենց «Թաքսիմ»: Ուսանողները այս կերպ ցանկանում են վրեժ լուծել պետությունից՝ կրթությանը տրամադրվող բյուջետային հատկացումների կրճատման համար: Հայտնի է, որ Բոլոնիայում շուրջ 40 հազար ուսանող է սովորում, սակայն նրանց տրամադրվում է ընդամենը 1465 հանրակացարանային սենյակ: Սեփական միջոցներով ապրելու տեղ որոնող ուսանողները միջինում ստիպված են մոտ 200 եվրո վճարել, իսկ տուն կամ սենյակ վարձելու դեպքում մինչև 700 եվրո:

 

Tags: , ,