Ռուս երիտասարդին սպանած Օրհան Զեյնալովը 2 ամսով կալանավորվել է

Օրհան ԶեյնալովՄոսկվայի Բիրյուլևո շրջանում աղմկահարույց սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովը չի ընդունել իր մեղքը, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարեով ռուսական “ՌԻԱ Նովոսթի” գործակալությանը: Սակայն դեռևս հոկտեմնբերի 16-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ Օրհանը խոստովանել է իր հանցանքը: Քննիչի խոսքով`սպանված երիտասարդի ընկերուհին ճանաչել է Զեյնալովին:

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Զեյնալովի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք է սահմանել:
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել:

Tags: , ,