50 հազար սիրիացի քրիստոնյա ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ

siriaՍիրիացի քրիստոնյաներից բաղկացած 50 հազարանոց մի խումբ դիմում է ներկայացրել Ռուսաստանի արտգործնախարարություն ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Նախարարության կայքում տարածված տեղեկության համաձայն՝ Դամասկոսի մերձակա Քալամուն շրջանում բնակվող քրիստոնյաները իրենց դիմումներում նշել են, թե ուզում են երկքաղաքացիություն ստանալ և իրենց համար պատիվ կլինի, եթե ՌԴ նրանց շնորհի ռուսական քաղաքացիության իրավունք: Սիրիացի քրիստոնյաները համոզմունք են հայտնել, որ Սիրիայում արևմտյան ուժերի օգնությամբ գործող ահաբեկիչների իրական նպատակը պատմականորեն այստեղ բնակվող քրիստոնյաների ոչնչացումն է, որի համար նրանք անխիղճ և տգեղ միջոցներ են ձեռք առնում:

Հարցի շուրջ «Interfaks-Religia» հանդեսի հետ զրուցած Ռուս ուղղափառ եկեղեցու վերին դասի ներկայացուցիչներից Նիկոլայ Բալաշովը նշել է. «Սիրիացի քրիստոնյաների դիմումը ցույց է տալիս թե Ռուսաստանը ինչպիսի հարգանք է վայելում Միջին Արևելքում և հատկապես այնտեղ ապրող քրիստոնյաների շրջանում»:

 

Tags: ,