“Շերեմետևո” օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ից Մոսկվա ժամանած մի կնոջ, որի բեռի զննման ժամանակ աշխատակիցները ոսկերչական իրեր ու ձեռքի ժամացույց էին հայտնաբերել (10 կտոր): Բոլոր իրերը թաքցված են եղել մթերքի ամաններում: Կինը բացատրել է, որ դրանք իր զարդերն են, որոնց արժեքը 30 հազար դոլար է կազմում: Ինչը, սակայն, նա չկարողացավ ապացուցել, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել: Փորձագետները կորոշեն դրանց արժեքը:
Շերեմետևոյի հասարակության հետ կապերի գծով մաքսային տեսուչի խոսքով, կինը Ռուսասատանի քաղաքացի է, 1966 թ ծնված, Նյու Յորքից ոսկեղենեը տեղափոխել է մուրաբայի, սուրճի, ու կրեմի, ինչպես նաև` խորոված հավի, բադրիջանե ռուլետների մեջ թաքցրած:
Tags: ոսկեղեն