Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը Camry, Camry Hybrid, Avalon, Avalon Hybrid և Venza 2012 և 2013-ի արտադրության 885 հազար ավտոմեքենա հետ է կանչում: Ընկերության տվյալներով, հետկանչման է ենթակա 803 հազար ավտոմեքենա ԱՄՆ-ից ու ևս 15 հազարը Մերձավոր Արևելքից: Նման վճիռ կայացնելու պատճառը օդափոխության սարքավորման խնդիրներն են: Ընկերության մասնագետները նշել են, որ կոնդենսատորից խոնավությունը կարող է անվտանգության բարձիկների մոդուլին հասնել, ինչի հետևանքով տեղի կունենա կարճ միացում:
Tags: Toyota
