Հաագայում թալանել են ռուսաստանցի դիվանագետների տները

7EmbassynՆիդեռլանդների ոստիկանությունը հետաքննում է Հաագայում ռուս դիվանագետների տների թալանի գործը: Ինչպես գրում են հոլանդական ԶԼՄ-ները,  երեկ անհայտ անձինք ներխուժել են Բանսթրաթ փողոցում գտնվող շենքում դիվանագետների վարձակալած բնակարանները. շենքը Ռուսաստանի դեսպանատան սեփականությունն է ու պահակություն չկա այնտեղ: Հիմա տեղում աշխատում են դետեկտիվներ ու քրեականի աշխատակիցներ: Կապված է արդյոք կատարվածը վերջերս Մոսկվայի ու Նիդեռլանդների  միջև դիվանագիտական միջադեպի հետ, առայժմ անհայտ է: Հոկտեմբերի 5-ին Հաագայում տեղի ոստիկանությունը ծեծել էր ռուս դիվանագետ Դմիտրի Բորոդինին: Հոլանդական կողմն արդեն Ռուսաստանին կատարվածի համար ներողություն է խնդրել:

Հոկտեմբերի 16-ին, Մոսկվայում, անհայտ անձինք հարձակվել են հոլանդական դեսպանատան վրա: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ցավում է կատարվածի համար ու հաստատել, որ իրավապահ մարմիներն ամեն ինչ անում են  մասնակիցներին ձերբակալելու համար:

Tags: