Երբ 47-ամյա տղամարդու մոտ “զարկերակային էմբոլիա” հայտնաբերվեց, նա ինքնուրույն սղոցով կտրեց սեփական ոտքը: Ցավերը նրան սկսել էին տանջել 2012-ին: Իսկ երբ նա բժկի գնաց, վերջինս ասաց, որ եթե ոտքը չանդամահատվի, ապա նրան ընդամենը 3 ամսվա կյանք է մնում: Վիրահատության փող դժբախտը չուներ, իսկ տեղի բժիշկը հրաժարվեց անդամահատել: Այն ժամանակ, Չժենը զինվեց սղոցով ու ինքն իրականացրեց անդամահատությունը, սակայն ոչ անմիջապես: Նա վերջնական հիվանդ վերջույթից ազատվեց ապրիլին: Ընդ որում, այդ վիրահատությունների ժամանակ նա 3 ատամ կորցրեց` ցավից ատամներով փայտը սեղմելուց:
Որոշ ժամանակ անց նրա մոտ “զարկերակային էմբոլիա” հայտնաբերվեց նաև մյուս ոտքում: Հասկանալով, որ ինքնաբուժություն այլևս չի կարող անել, տղամարդը դիմեց հասարակայնությանը և, Shanghai Wode կենտրոնից բժիշկ Չժան Ցյանը լրիվ անվճար խոստացավ անդամահատել մյուս ոտքը:
Tags: վիրահատություն
