Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը սպառնացել է հանրահավաք անցկացնել Բաքվի կենտրոնում

Ադրբեջան,բաքու, Ջամիլ ՀասանլիԱդրբեջանական ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջամիլ Հասանլին քաղաքացիների կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ հոկտեմբերի 20-ին տեղի ունենալիք ցույցին`ընդդեմ նախագահական ընտրությունների կեղծիքների:

Հասանլին զգուշացրել է, եթե իշխանությունները չթույլատրեն “Մահսուլ” մարզադաշտում հանրահավաք իրականացնել, ապա իրենք կհավաքվեն Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում, հաղորդում է “Կոնտակտ”-ը:
Նախօրեին Բաքվի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ Ազգային խորհրդի դիմումը`հանրահավաք իրականացնելու, քաղաքապետարանը չի ստացել: Սակայն կազմակերպիչները տարածել էին այն փոստային բաժանմունքի սկանավորված նամականիշի լուսանկարը, որտեղից իրենք ուղարկել էին քաղաքապետարանի դեռևս հոկտեմբերի 14-ին:

Tags: , ,